ReAnimania Animation Scholarship

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը ուրախ է հայտարարելու, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation) հետ համագործակցության արդյունքում այս տարի 2 կրթաթոշակ է սահմանել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։

Կրթաթոշակ #1

Կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2017թ. հունվարին 1 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։ Հայաստանյան մասնակիցը կմիանա մի խումբ երիտասարդ անիմատորների, որպեսզի 1 րոպե տևողությամբ անիմացիոն ֆիլմ ստեղծի. դասընթացը վարող մասնագետների վերահսկողությամբ որևէ թիմի միանալու կամ ինքնուրույն աշխատելու ընտրությունը մնում է երիտասարդի հայեցողությանը։

Կրթաթոշակ #2

Կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2017թ. մայիս-հունիսին 1,5 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա։
«ՌեԱնիմանիա» երիտասարդ անիմատորների վերապատրաստման դասընթացի կրթաթոշակին կարող են դիմել 18-26 տարեկան բոլոր ցանկացողները՝ լրացնելով դիմում-հայտը:
Կրթաթոշակին կարող են դիմել և ուսման մեկնել բացառապես ՀՀ քաղաքացիներ և միայն «ՌեԱնիմանիա» փառատոնի միջոցով ու երաշխավորությամբ։ Ընտրված մասնակիցներից պահանջվում է իրենց հետ ունենալ անձնական համակարգիչ, դասընթացի համար անհրաժեշտ մնացած բոլոր պարագաները կտրամադրի Անգուլեմի անիմացիոն դպրոցը։ Բացի այդ, մասնակիցները պարտավորվում են հոգալ միայն իրենց մուտքի արտոնագրի և կեցության ծախսը։
Դիմումները կընդունվեն Սեպտեմբերի 28-ից Հոկտեմբերի 25-ը ներառյալ։ Կրթաթոշակներին դիմած երիտասարդները պարտավոր են ներկա գտնվել փառատոնի փակման արարողությանը, որի ժամանակ էլ կհայտարարվեն կրթաթոշակին արժանացած երիտասարդ անիմատորների անունները։
«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակի համար մրցույթն անցկացվելու է ամեն տարի։ Կրթաթոշակին աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Հարցերի համար գրել՝ scholarship@reanimania.com

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Պարտադիր դաշտերը չլրացնելու դեպքում հայտը չի ընդունվի:

ReAnimania” International Animation Film and Comics Art Festival of Yerevan is pleased to announce, in collaboration with “KASSart Production” and Angoulême (France) animation school (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation), and with support of the French Embassy in ARMENIA, the establishment of 2 scholarships for young animators training;

Scholarships # 1

This scholarship gives the opportunity for a one month training camp at Angoulême’s animation school, beginning in January 2017. The course will be taught within the framework of traditional 2D animation, CG 2D, 3D, stop motion, cut animation and other animation skills. The participants from Armenia will join a group of young animators to create a 1-minute animated film. The course instructors will overlook the students’ work and the participant will have the option to choose, at its own discretion, to work independently or to join a team.

Scholarships # 2

This scholarship will enable its recipient to attend a training session at the Angoulême animation school for a month and a half in May and June 2017. The course will be taught within the framework of traditional 2D animation.

“ReAnimania Young Animators Training Scholarships can be applied for by all interested individuals between the ages of 18-26 years through the completion of our application form.

The two scholarships are applicable solely to Republic of Armenia citizens and only through “ReAnimania” Festival and its recommendation. Selected participants are required to have their personal computers. All the supplies needed for the training will be provided by the Angoulême Animation School. Participants are only required to pay only their visa cost and living expenses.

Applications will be accepted from September 28 to 25th of October at midnight.

Note: All students who apply to these two scholarships are also required to attend the festivals closing ceremony, during which the names of the two winning young animators will be announced.

“ReAnimania” animated scholarship contest is held every year.

For questions send us an email on scholarship@reanimania.com

CAUTION: Forms won’t be submitted without filling in the required fields.