Անիմացիոն կրթաթոշակ «ՌեԱնիմանիա»-ից

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը ուրախ է հայտարարելու, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation) հետ համագործակցության արդյունքում այս տարի 2 կրթաթոշակ է սահմանել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։

«ՌեԱնիմանիա» երիտասարդ անիմատորների վերապատրաստման դասընթացի կրթաթոշակին կարող են դիմել 18-26 տարեկան բոլոր ցանկացողները՝ լրացնելով դիմում-հայտը փառատոնի պաշտոնական կայքում՝ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ:

Կրթաթոշակին կարող են դիմել և ուսման մեկնել բացառապես ՀՀ քաղաքացիներ և միայն «ՌեԱնիմանիա» փառատոնի միջոցով ու երաշխավորությամբ։

Դիմումները կընդունվեն հոկտեմբերի 9-ից 25-ը ներառյալ։ «ՌեԱնիմանիա» փառատոնի ընթացքում կրթաթոշակներին դիմած և ընտրված երիտասարդները կհանդիպեն ընտրող ժյուրիի անդամների հետ։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակի համար մրցույթն անցկացվելու է ամեն տարի։ Կրթաթոշակին աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Կրթաթոշակի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

ReAnimania-Scholarship