Eritasard.am` Մեկնարկում է «ՌեԱնիմանիա 2013»-ը

Հոկտեմբերի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի բացման արարողությունը:

Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ ու նրանց աշխատանքները միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն ստեղծել: Այս տարի «ՌեԱնիմանիան» տոնում է իր հնգամյա հոբելյանը, որն էլ համընկնում է հայ անիմացիոն արվեստի 75-ամյակի հետ: Այդ առթիվ փառատոնն ընդլայնել է իր ծրագրի շրջանակները, որոնք ներառում են մրցութային ծրագրեր, երեւանյան պրեմիերաներ, մանկական խորագիր, փաստագրական անիմացիա, հետահայաց ցուցադրություն, փառատոնային ընտրանիներ եւ այլն:

Փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին ասում է, որ իրենք ոչ թե ցանկանում են զարմանալի միջոցառում կազմակերպել, այլ զարմացնել այն ֆիլմերով, որոնք աշխարհում հայտնի են ու առաջատար դիրքեր են գրավում. «Անիմացիային ու կինոարվեստին մոտ բոլոր մարդկանց համար էլ անակնկալ է մեծ վարպետներին հիշելն ու ավանդույթները շարունակելը, այսինքն՝ 75-ամյա պատմությունը հիմք ընդունելով` դեպի ապագա մեկնելը: Այս տարի հյուրերի ցանկն էլ է մեծ լինելու, ինչպես նաեւ սպասվում են անակնկալներ»:

Ամբողջ նյութն այստեղ: