Call for Applications – Film Project Pitching / Ստեղծարար Եվրոպա Ֆորում – Կինոնախագծերի հայտերի ընդունելություն

Golden Apricot Fund for Cinema Development (GAFCD) is accepting applications for pitching and one-toone
sessions for fiction, documentary and animation films within the frameworks of CREATIVE EUROPE
FORUM which will be part of the 14th Golden Apricot IFF on July 12-14, 2017. Eligible are filmmakers
(directors, producers, scriptwriters) from Armenia and the Diaspora.
This is an exclusive opportunity for Armenian filmmakers to meet European film professionals in Yerevan
to find international partners for their films and film projects.
The projects can be from the script-development to post-production stage.
In order to apply to the Forum, you should download and fill-in the application form and send it along with
the below listed documents:
1. The log-line and synopsis
2. Short biography and filmography of the director and producer
3. Director’s vision
4. Estimated budget and Financial plan
The selected projects will participate in professional trainings and will be invited to pitch their projects.
The format of pitching will be flexible allowing for maximal interaction of young and professional
filmmakers from Armenia discuss their projects/films with the international experts.
The Project Book will be published and distributed among the Forum participants and industry experts.
The applications should be sent to m.mirzoyan@dabhub.com by 15 June, 2017 at the latest.
The main focus of the CREATIVE EUROPE FORUM is promotion of cooperation between the
creative and cultural industries of Eastern Partnership countries and Europe, co-production, and
advocating of a full membership of EaP countries in the Creative Europe Programme. The FORUM
will consist of practical panels, workshops, presentations, case-studies, and Q-A sessions.
The CREATIVE EUROPE FORUM is realized with the support of the EaP CSF RE-GRANTING 2017
scheme (www.eap-csf.eu) and in partnership with:
National Cinema Center of Armenia
International Foundation LEA (Georgia)
International Public Organization “Internews” (Ukraine)
This project is funded by the European Union.


«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը (GAFCD) հայտարարում է հայտերի ընդունելություն՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն կինոնախագծերի ներկայացման և անհատական հանդիպումների համար՝ Ստեղծարար Եվրոպա Ֆորումի շրջանակներում: Ֆորումը տեղի կունենա 14-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին՝ 2017թ.-ի հուլիսի 12-ից 14-ը: Մասնակցության իրավունք կունենան կինոգործիչները (ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ) Հայաստանից և ս-փյուռքից:
Սա բացառիկ հնարավորություն է հայ կինոգործիչների համար Երևանում հանդիպելու եվրոպական կինոյի մասնագետների հետ և գտնելու միջազգային գործընկերներ իրենց ֆիլմերի և կինոնախագծերի իրականացման համար:
Նախագծերը կարող են լինել ցանկացած փուլում՝ սցենարի զարգացման փուլից մինչև հետարտադրական:
Ֆորումին դիմելու համար պետք է բեռնել և լրացնել հայտադիմումը և ուղարկել այն հետևյալ փաստաթղթերի հետ միասին.
1. սինոփսիս և ֆիլմի հիմնական միտքը մեկ նախադասությամբ (logline) 2. ռեժիսորի և պրոդյուսերի կենսագրությունները և ֆիլմոգրաֆիաները 3. ռեժիսորի տեսանկյունը նախագծի մասին
4. ֆինանսական պլան և բյուջե
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու մասնագիտական թրեյնինգների և այնուհետև ներկայացնելու իրենց նախագծերը: Կինոնախագծերի ներկայացման ձևաչափը կլինի ճկուն, ինչը թույլ կտա մասնակիցներին ազատորեն շփվել և քննարկել իրենց ծրագրերը /ֆիլմերը միջազգային փորձագետների հետ:
Կհրատարակվի նախագծերի գրքույկ, որը հասանելի կլինի Ֆորումի մասնակիցների և ոլորտի մասնագետների համար:
Դիմումները պետք է ուղարկվեն m.mirzoyan@dabhub.com էլ. հասցեին մինչև 2017 թ.-ի հունիսի 15-ը: Ստեղծարար Եվրոպա համաժողովի հիմնական նպատակն է Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպայի միջև ստեղծագործական և մշակութային ոլորտներում համագործակցության և համատեղ արտադրության խթանումը, ինչպես նաև նպաստումը ԱլԳ երկրների Ստեղծարար Եվրոպա ծրագրի լիիրավ անդամակցությանը: Ֆորումի ընթացքում տեղի կունենան սեմինարներ, պրեզենտացիաներ, պրակտիկ քննարկումներ և կլոր սեղաններ:
Ստեղծարար Եվրոպա Ֆորումն իրականացվում է EaP CSF RE-GRANTING 2017 scheme (www.eap-csf.eu) աջակցությամբ, ինչպես նաև՝
Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը,
International Foundation LEA (Վրաստան),
International Public Organization “Internews” (Ուկրաինա) համագործակցությամբ:
Ծրագիրը հովանավորվում է Եվրամիության կողմից: