Armenpress` «ՌեԱնիմանիան» սերտացրել է հայ-ֆրանսիական համագործակցությունն անիմացիոն ֆիլմարտադրության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անիմացիոն ֆիլմերի ստեղծման ասպարեզում աշխատող Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետները փորձի փոխանակման լայն հնարավորություն են ունեցել Երևանում անցկացվող «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի շրջանակում: Հոկտեմբերի 30-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ «ՌեԱնիմանիայի» անցկացումն առավել արդյունավետ է դառնում նաև ֆրանսիացի մասնագետների ներգրավվածության շնորհիվ: «Շատ օգտակար է, երբ փառատոնի ընթացքում ֆրանսիական անիմացիայի ամենակարկառուն ներկայացուցիչները իրենց ասելիքն են փոխանցում Հայաստանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռենոն: Նրա խոսքով՝ անիմացիան այն ոլորտն է, որտեղ Ֆրանսիան առաջատար դիրք է գրավում, և ֆրանսիական արտադրանքի շուրջ 5 տոկոսն արտահանվում է դեպի եվրոպական երկրներ:

Շարունակությունը այստեղ: