Armenpress` Հայոց ցեղասպանության մասին 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմ կնկարահանվի

Հայոց ցեղասպանության մասին, 100-ամյա տարելիցին ընդառաջ, պետք է բարձրաձայնել նաև անիմացիոն ֆիլմի տեսքով: «ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու գաղափարով կնկարահանվի «Հայաստանցի մեծ մայրիկը» հայ ֆրանսիական համատեղ անիմացիոն ֆիլմը, որի սցենարի հեղինակը ֆրանս-աջարացի Ֆարիդ Բուջիդան է: Հոկտեմբերի 30-ին հրավիրված ասուլիսում, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, Քասունին տեղեկացրեց, որ հայ-ֆրանսիական նախագիծի վրա արդեն մեկնարկել են աշխատանքները: «Ֆիլմ ստեղծելու թույլտվությունն արդեն կա, ֆիլմը լինելու է ֆրանսերեն, միայն հերոսն է խոսելու հայերեն: Այն հիմնված է իրական պատմության վրա»,- պատմեց նա:

Շարունակությունը հղումով: