Տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողության ընթացքում հայտնի դարձան մրցութային ծրագրերում հաղթող ֆիլմերի անունները: Հայտարարվեցին լավագույն գովազդային տեսահոլովակ, լավագույն երաժշտական հոլովակ, լավագույն անիմացիոն կերպար, անիմացիան լավագույն կերպով կիրառելու, լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմի, լավագույն լիամետրաժ ֆիլմի և մի շարք այլ անվանակարգերում հաղթող ֆիլմերի անունները:

Փառատոնի ընթացքում ցուցադրվեց Բաստեն Դբուայի «Լեռնային Ղարաբաղ» և Շուշիի «Նարեկացի արվեստի միության» սաների պատրաստած «Ծիտը» անիմացիոն ֆիլմերը, իսկ Հայկ Զորիկյանը ներկայացրեց հատված իր «Փրկե՛նք միմյանց, մարդի՛կ» մոնոներկայացումից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ