Նովոստի Արմենիա՝ «Իմ մայրիկը Ամերիկայում է և նա Հանդիպել է Բուֆալո Բիլլին» անիմացիան ճանաչվել է «ReAnimania 2013» փառատոնի լավագույն լիամետրաժ ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մարկ Բորեալյայի և Տիբու Շատելի «Իմ մայրիկը Ամերիկայում է և նա Հանդիպել է Բուֆալո Բիլլին» անիմացիոն ֆիլմը հաղթող ճանաչվեց ReAnimania  միջազգային V փառատոնի «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Հիմնական անվանակարգերի, այդ թվում հատուկ մրցանակների հաղթողների անունները հայտարարվեցին նախօրեին երեկոյան տեղի ունեցած փառատոնի փակման արարողության ժամանակ։

Կինոնկարի հայկական պրեմիերան տեղի ունեցավ անմիջապես փառատոնի բացման պաշտոնական արարությունից հետո` հոկտեմբերի 26–ին «Մոսկվա» կինոթատրոնում։

Այս տարվա ամռանը համատեղ ֆրանկո–լյուքսեմբուրգյան ֆիլմը ֆրանսիական Անեսիում կայացած Միջազգային անիմացիոն փառատոնին արժանացավ ժյուրիի հատուկ հիշեցմանը։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսներին հնչյունավորել են Ժերար Դեպարդյեի դուստր Ժյուլին և դերասան Մարկ Լավուանը։

Շարունակությունը այստեղ: