Մշակույթի նախարարության Ոսկե Մեդալ Տիցիանա Լոսկիին

Մեծ ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 4-ին, «ՌեԱնիմանիա» երևանյան միջազգային անիմացիոն 5-րդ հոբելյանական կինոփառատոնի պատվավոր հյուր, Աննեսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով՝ համաշխարհային ժամանակակից անիմացիոն կինոարվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի, ինչպես նաև հայ անիմատորների հետ ունեցած համագործակցության և մասնագիտական օժանդակության համար։

Տիցիանա Լոսկին արդեն երկրորդ անգամ է գտնվում Հայաստանում «ՌեԱնիմանիա» երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում։

1454904_762335217115950_1898593851_nphoto 3