Հանրային Ռադիո՝ Անիմացիոն ֆիլմերը միայն մանուկների համար չէ, «Ռեանիմանիան» կոտրում է կարծրատիպերը

«Ռեանիմանիա» փառատոնի հինգ տարիները կազմակերպիչներին ապացուցել է, որ  ամեն տարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, ինչի երաշխիքը  լեփ-լեցուն դահլիճներն են։ Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին այսօր Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսում նշեց, որ այս 5 տարիների ընթացքում փառատոնի կազմակերպիչների նպատակն է եղել կոտրել Հայաստանում և տարածաշրջանում ձևավորված այն կարծրատիպը, որ անիմացիոն ֆիլմերը միայն մանուկների համար է։
Կինեմատոգրաֆիկ այս ոլորտում Ֆրանսիան գրավում է առաջատար դիրքեր և գնալով  մեծացնում է հետաքրքրության շրջանակների աշխարհագրությունը: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այս առումով կարեւորում է  «Անսիի» միջազգային փառատոնը, որ անմիջականորեն կապված է Կաննի փառատոնի հետ։

Նյութը հղումով: