Իրավունք՝ “ՌԵԱՆԻՄԱՆԻԱ” ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 26-ին կմեկնարկի “ՌԵԱՆԻՄԱՆԻԱ” 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Հիմնադրվելով 2008 թվականին այս տարի “ՌեԱնիմանիա” կինոփառատոնը դառնում է հինգ տարեկան, որի հոբելյանը համընկել է հայ անիմացիոն արվեստի 75-ամյակի հետ:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան մրցութային, մանկակական ծրագրեր, երևանյան պրեմիերաններ, հետահայաց ցուցադրություններ, փաստագրական անիմացիա և այլն: Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացմանը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքերը ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքերը ծանոթացնել հայ հասարակությանը: “ՌեԱնիմանիա” Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը հիմնադրման իսկ օրվանից համագործակցել է կայացած միջազգային կինոփառատոների հետ (Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն, Շտուտգարտ Թրիքֆիլմ փառատոն) և ունի ծրագրեր հեղինակավոր անիմացիոն ֆիլմերի այլ փառատոների հետ համագործակցելու ուղղությամբ: Այս տարի փառատոնին մասնակցում են 500 ֆիմեր` աշխարհի 70 երկրներից: Փառատոնի ժյուրի կազմը բաղկացած է անիմացիայի լավագույն մասնագետներից, բոլոր անվանակարգերում կան և՛ հայ, և՛ միջազգային ժյուրիի անդամներ:

Ամբողջ նյութն այստեղ: