Երկիր Մեդիա՝ “Մոսկվա” կինոթատրոնում կմեկնարկի “Ռեանիմանիա” միջզգային անիմացիոն կինոփառատոնը

Ավելի քան 70 երկրների անիմատորների 500 ֆիլմեր հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 13-ը ոչ միայն կցուցադրվեն Հայաստանում, այլեւ կմրցեն լավագույնի կոչմանն արժանանալու համար:

Շաբաթ օրը “Մոսկվա” կինոթատրոնում կմեկնարկի “Ռեանիմանիա” 5-րդ միջզգային անիմացիոն կինոփառատոնը: Փառատոնի հնգամյա հոբելյանը համընկնում է հայ անիմացիոն արվեստի հիմնադրման յոթանասունհինգերորդ տարեդարձի հետ:

Ի դեպ նշենք, որ այս տարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը: 3 օր շարունակ անիմացիոն ֆիլմերը կցուցադրվեն Շուշիում եւ Ստեփանակերտում: Փառատոնի ընթացքում կիրականացվեն մրցութային ծրագրեր, երեւանյան պրեմիերաներ, վարպետության դասեր:

Մրցանակներին ավելացել է եւս երեք անվանակարգ՝ հայ անիմատորներ Լեւ Ատամանովի, Ռոբերտ Սահակյանցի, ինչպես նաեւ ՝ Մի կաթիլ մեղրի:

Ամբողջ նյութն այստեղ: