Առավոտ՝ «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնին հայ մասնակիցների թիվն ընդլայնվել է

«ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի կբացի «Իմ մայրիկն Ամերիկայում է եւ  նա հանդիպել է Բաֆֆալո Բիլին» համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմը: Փառատոնի շրջանակներում Երեւանում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ եւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ: Այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեցին փառատոնի կազմակերպիչները` հավելելով, որ 500 ֆիլմ է մասնակցում 70 երկրից, փառատոնին ցուցադրվելու է 212-ը: Ժյուրին բաղկացած է հայ եւ միջազգային մասնագետներից:

Ամբողջ նյութն այստեղ: