Անիմացիայի Արտադրություն

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԲԵՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Դասընթացները վարում է Պրն. Մաքս Հաուարդը
Հոկտեմբեր 3-5, 2009

Դասընթացի հիմնական ուղղությունները և նպատակները

Ո՞վ է կարող մասնակցել:

Դասընթացի մասնակիցները և կենտրոնացված խմբերը բաղկացած կլինեն անիմացիայի/կինոարվեստի մասնագետներից, մեծամասամբ ռեժիսորներից և անիմատորներից, ինչպես նաև կինոարվեստի այլ նախաձեռնող/որոշում կայացնող, խորհրդատու կամ ստեղծագործ մասնագիտություններից. օրինակ կինոարվեստի հանրային մարմինների ներկայացուցիչներից, հանձնակատար խմբագիրներ հեռարձակողներից, տարածողներից, ցուցադրողներից, լրատվական իրավաբաններից, գրողներից, կինոդրպրոցի դասախոսներից և այլն:

  • 3 նախագծային խմբեր` բաղկացած 2 անձից ամեն խմբում (անիմատոր- ռեժիսոր, սցենարի հեղինակ – ռեժիսոր, կամ այլ համակցություն)
  • 4 անձ առանց նախագծերի (անիմատոր, ռեժիսոր , պրոդյուսեր կամ սցենարի հեղինակ)
  • 20 պասիվ մասնակիցներ

Որո՞նք են նպատակները.

  • Հասկանալ պատումի/սցենարի իմաստը
  • Ինչպե՞ս վաճառել պատումը/մտահղացումը
  • Ինչպե՞ս թողարկել Ձեր սեփական անիմացիոն ֆիլմը
  • զարգացնել ազդեցիկ պատմություններ և ինչպե՞ս ներկայացնել դրանք
  • Առնչվել անիմացիոն ֆիլմերի վաճառքի և առաջխաղացման հետ
  • Ուսումնասիրել անիմացիոն ֆիլմի ստեղծման ընթացքը` իրականացվող միջազգային մասնագետի և պրոդյուսերի կողմից
  • Ուսումնասիրել արտադրանքների փոխանակման և տեսալսողական արտադրանքների շրջանառության հնարավորությունները գործընկերների միջև արտերկրում և երկրի ներսում
  • Բարձրացնել մասնագիտական արժեքների և մոտեցումների իրազեկումը, որոնք կհամագործակցեն անհրաժեշտ մասնագիտական ունակությունների և ստեղծարար ռազմավարությունների հետ միասին որակյալ փորձի փոխանակման համար
  • Ձեռք բերել երկչափ և եռաչափ անիմացիա ստեղծելու և զարգացնելու ունակություններ
  • Գիտակցել պատումի իմաստի կարևորությունը և դերը անիմացիոն ֆիլմի ստեղծման մեջ

Օր 1 -Շաբաթ, հոկտեմբերի 3 - ժամը` 10- 13 (տևողությունը 3 ժամ, 15 րոպե հանգստի դադար ժամը 12-ին)

Ինչպե՞ս զարգացնել ազդեցիկ սյուժե և ինչպես այն ներկայացնել (մաս 1)

Երեք նախագծեր կընտրվեն այն կամավորներից, ովքեր դեմ չեն, որ իրենց աշխատանքները քննարկվեն ընդհանուր ֆորումում: Այս նախագծերը չեն նախատեսվել Պրն. Հաուարդի կողմից: Ամեն նախագիծ կունենա իր համարը. համարներից մեկը պատահականության սկզբունքով կընտրվի նստաշրջանի սկզբում: Մասնակիցներին կտրվի 15 րոպե , որպեսզի հնարավորություն ունենան պատրաստել իրենց ելույթը:

Մաքս Հաուարդը կիրականացնի գրառումներ և խորհրդատվություններ ամեն նախագծի համար` պարզաբանելով սյուժեն, թեման և զարգացնելով արդյունավետ նախագիծ`հաջող ելույթի պատրաստման համար:

Օր 2 - Կիրակի, հոկտեմբերի 4, 10-12 (տև. 2 ժամ)

Ինչպե՞ս ստեղծել ազդեցիկ պատմվածք և ինչպես այն իրագործել (մաս 2)

Երկրորդ օրը Մաքս Հաուարդը նորից կվերանայի նախագծերը, կիրականացնի մի շարք խորհրդատվություններ: Նախագծերը նորից գործի կդրվեն, այս անգամ ժյուրիների կազմի դատին կներկայացվեն, որը կներառի Մաքս Հաուարդին, Յոշի Թամուրային, Վրեժ Քասունիին, Սյուզի Վիլսոնին:

Օր 3 - Երկուշաբթի, հոկտեմբերի 5, 10-13 (տևողությունը 3 ժամ, 15 րոպե հանգստի դադար ժամը 12-ին)

Ինչպե՞ս արտադրել անկախ անիմացիոն ֆիլմ` սկսված ստեղծումից մինչև տարածում

Օր 4 - Երեքշաբթի, հոկտեմբերի 6, 10-13 (տևողությունը 3 ժամ, 15 րոպե հանգստի դադար ժամը 12-ին)

Մաքս Հաուարդի անցած տարի թողարկված և այժմ համաշխարհային տարածում գտած նոր ` “Իգոր” ֆիլմի ցուցադրում:

Այն զվարճալիորեն երգիծական կատակերգություն է, որը նոր ոճ է բերում դասական “հրեշայի” ժանրին: Խենթ գիտնականներով և չարաբաստիկ գյուտերով լի աշխարհում, գիտնականներով մի տաղանդավոր չար գիտնականի սապատավոր օգնականը մեծ հույսեր ունի` դառնալու խենթ գիտնական և հաղթելու ամենամյա “Չար գիտնական” մրցույթում:

Ցուցադրումից հետո կկայանա հարց-պատասխան, որը կիրականացնեն Մաքս Հաուարդը և ֆիլմի անիմացիայի վերահսկող Յոշի Թամուրան:

Մաքս Հաուարդ

Նախագահ, Exodus Film Group

Max HowardՄաքսը նախկինում եղել է Warner Bros. Feature Animation-ի նախագահը և Disney Feature Animation-ի փոխնախագահը: Դիսնեյում աշխատած տասներկու տարիների ընթացքում Հաուարդը եղել է այդ ընկերության անիմացիոն վերածննդի ավագ ճարտարապետներից: Նա աշխատել է այնպիսի անիմացիոն գլուխգործոցների վրա, ինչպիսիք են “Who Framed Roger Rabbit", “The Little Mermaid”, “Beauty and the Beast”, “Aladdin”, “Pocahontas”, “The Lion King” և “Spirit, Stallion of the Cimarron”: Warner Bros-ում Հաուարդը ղեկավարել է “The Iron Giant” մրցանակակիր անիմացիոն լիամետրաժը և միջազգային գլուխգործոց “Space Jam-ը”: Վերջերս նա եղել է “Igor-ի” գործադիր պրոդյուսեր Exodus Film Group անունից, որը այժմ նկարահանում է նաև “The Hero of Colour City”ն և "Bunyan and Babe"ը, որոնք ծրագրված են թողարկման 2011թ-ին:

Մաքսը BAFTA –ի, ASIFA-ի և Academy of Motion Pictures Arts and Sciences (Oscars)-ի անդամ է:

Սեղմեք այստեղ սեմինարների մասնկացության դիմումի ձևի համար:
Տեղերը սահմանափակ են:
Մանրամասն տեղեկատվության համար կապնվել ReAnimania գրասենյակի հետ, կամ ուղարկեք նամակ հետևյալ էլ-փոստի վրա՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար