| Եռաչափ (3D) անիմացիա (ոչ համակարգչային) |
ՀԻՄՆԱԿԱՆ և ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեմինարները վարում է տիկ. Մելանի Բեյսվենգերը Դասընթացների հիմնական ուղղություններըՄասնակիցները կսովորեն կերպարը եռաչափ անիմացիայում կենդանացնելու հիմնական և կատարելագործված հասկացությունները, ինչպես նաև կսովորեն ստեղծել կերպարի համոզիչ ներկայացում: Դասընթացը կվերաբերի անիմացիայի արվեստին ու արհեստին` սկսած դասական անիմացիայի հիմունքներից և դրանց կիրառությունից մինչև համակարգչային կերպարների մշակումը: Մարմնի մեխանիկան և ֆիզիկական շարժումները անիմացիայի անկյունաքարերն են, որոնք հիմնովին կվերլուծաբանվեն: Ինչպե՞ս են արտաքին և ներքին ուժերը ազդում մեր մարմնի վրա , ինչպե՞ս ստեղծել ծանրության պատրանք: Քաշի և կշռի, ինչպես նաև ժամանակի և տարածության կարևոր հասկացությունները կկիրառվեն գործնականորեն: Դերասանական խաղը և կերպարի բնավորությունը կքննարկվեն և կսովորեցվի, թե ինչպե՞ս կարելի է ստեղծել մտածող և զգացող կերպար: Ի՞նչ կարող են անիմատորները սովորել դերասանի վերաբերմունքից խաղի նկատմամբ: Ինչպե՞ս են անիմացիան և դերասանությունը կապված պատումի հետ: Հիմնովին կուսումնասիրվեն երկխոսության մեկնաբանումը, դիմախաղը և բերանի շարժումները: Աչքերը մտքերի, զգացմունքների և հույզերի հիմնական արտահայտողներն են: Ինչպե՞ս կարելի է կիրառել իրական դեմքի արտահայտությունները և պահվածքը անիմացիայում: Մասնակիցները կսովորեն նաև կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի օրինակների միջոցով: Մրցանակակիր “Happy Feet” լիամետրաժ ֆիլմի արտադրման միջոցների և BioShock Խաղի հոլովակի վերաբերյալ ուսումնասիրական դասախոսությունը կբացատրի, թե ինչպես է կարելի կերպարային անիմացիան ընդգրկել CG արտադրական աշխատանքների մեջ:
Անիմացիայի 12 դասական սկզբունքներ : Գործնական վարժություններ անիմացիայի գործիքների խորին ուսումնասիրման համար. հիմնական ուղղություններ, գրաֆիկա կամ curve editor.
Դասախոսություն. Արտադրման խողովակուղու ուսումնասիրում: Մրցանակակակիր “Happy feet” լիամետրաժ ֆիլմի և BioShock Game թողարկման հոլովակի դիտում: Քայլվածքի էլեմենտների առանձին ուսումնասիրում և ինչպես աստիճանաբար անիմացնել քայլվածք:
Մարմնի մեխանիկա և ֆիզիկական շարժումներ Ծանրության վերլուծաբանություն և ինչպես այն կիրառել անիմացիայում: Աշխատանքային մեթոդներ. դիրք առ դիրք և և աստիճանական բլոկավորումից մինչև հղկում: Վարժության ընտրություն (կառաջարկվի Ձեր ղեկավարի հետ քննարկման ընթացքում և ելնելով անիմացիայում Ձեր ունեցած նախորդ փորձառությունից).
Բեմադրում, փոխհարաբերությունը տեսախցիկի և կերպարի միջև և պատումի ներկայացումը դերասանական խաղի միջոցով: Դեմքի արտահայտություն-ներ և բերանի շարժումներ: Աչքեր, ունքեր, ակնթարթներ և բերան, ու իրենց համադրումը մարմնական շարժումների հետ Նախորդ օրվա վարժությունների շարունակում: Մելանի Բեյսվենգեր
Իր ներդրումն է ունեցել Ակադեմիայի մրցանակակիր “Happy feet” լիամետրաժ ֆիլմի կերպարի անիմացիայում, ստերեոսկոպիկ եռաչափ “Fly Me to the Moon” անիմացիայում և BioShock Game հոլովակում: Այժմ Մելանին դասավանդում է Արվեստի, դիզայնի և լրատվության դպրոցում, Սինգապուրում, աշխատում է նաև իր սեփական անիմացիաների վրա: ՖիլմոգրաֆիաThere’s Bliss in the Kiss (2009) Fly Me to the Moon (2008) Happy Feet (2006) Elsewhere - The Krawallah (2004) Puca (2004) Հեռուստահոլովակներ“BioShock” TV launch trailer (2007) “Kalle Katjes” (2006) “Scout 24” (2006) “Plus - The Little Prices”, several spots (2005 & 2006) “Jaegermeister Wild Shopping”, several spots (2006) “Arcelik Campaigns” several spots (2005)
Սեղմեք այստեղ սեմինարների մասնկացության դիմումի ձևի համար: |






Մելանին գերմանացի անիմատոր է, անիմացիայի ուսուցիչ և ռեժիսոր, որ տեղափոխվելով երկրից երկիր, մայրցամաքից մայրցամաք , ապրում և անիմացիաներ է ստեղծում աշխարհի տարբեր կետերում: 1999թ.-ին մասնագիտանալով որպես եռաչափ անիմատոր և նկարիչ` Գերմանական Բեյդեն-Վուրտենբուրգյան կինոակադեմիայի Անիմացիայի ինստիտուտում հեռակա ուսումից հետո Մելանին մեկնեց աշխատելու բարձր համբավ ունեցող միջազգային լիամետրաժ ֆիլմերում և հեռուստահոլովակներում: