Վալս Բաշիրի Հետ

 

Waltz with Bashir2008, Իսրայել/ Գերմանիա/ Ֆրանսիա/ ԱՄՆ/ Ֆինլանդիա/ Շվեյցարիա/ Բելգիա/ Ավստրալիա/ 87 րոպե
Տեխնիկական Տվյալներ` Գունավոր/ 35մմ/ 1:1,85/ Dolby Digital

Սցենարիստ/ռեժիսոր` Արի Ֆոլման
Պրոդյուսերներ` Յաել Նահլիելի, Սերժ Լալու, Գերհարդ Մեիքսներ, Ռոման Պոլ
Համապրոդյուսերներ` Արտ Ֆրանս_Դիրեկսիոն դե դոկումենտարի,
Թիերի Գարել, Պիեռետ Օմինետտի/ ITVS International
Անիմացիա` Բրիջիտ Ֆոլման ֆիլմ գանգ
Գեղարվեստական ռեժիսոր և նկարիչ` Դեյվիդ Պոլոնսկի
Անիմացիայի ռեժիսոր` Յոնի Գուդման
Գլխավոր անիմատորներ` Տալ Գադոն, Գալի Էդելբաում
Անիմատորներ` Նետա Հոլցեր, Ասենաթ /Օսի/ Ուալդ, Սեֆի Գայեգո, Օրիտ Շիմոն, Զոհար Շահար, Լիլախ Զարիդ, Բարաք Դրորի
Մոնտաժ՝ Նիլի Ֆելերի
Հնչյուն՝` Ավիվ Ալդեմա
Երաժշտություն` Մաքս Ռիխտեր

 

Մի երեկո գինետանը ռեժիսոր Արիին մի հին ընկեր պատմում է մի կրկնվող երազ, որտեղ նրա ետևից են ընկած լինում 26 կատաղի շներ: Ամեն գիշեր գազանների թիվը նույնն է լինում: Երկու տղամարդ դա կապում են 1980-ականներին իսրայելական բանակում իրենց ծառայության հետ Լիբանանի պատերազմի ժամանակ: Արին զարմանում է, որ ոչինչ չի կարող հիշել այլևս իր կյանքի այդ հատվածից: Անհանգստացած` նա որոշում է հանդիպել իր հին ընկերներին ողջ աշխարհում: Նա պետք է բացահայտի ճշմարտությունն իր և այդ ժամանակվա մասին: Մինչ Արին ավելի և ավելի է խորասուզվում այդ գաղտնիքի մեջ, իր հիշողությունը բերում է անիրական պատկերներ…

Մրցանակներ

Best Foreign Film - British Independent Film Awards
One of the Five Best Foreign Language Films - National Board of Review
Grand Prize - Tokyo Filmex
Best Composer - European Film Awards
Best Animation - Los Angeles Film Critics Association
One of the Ten Best Films of 2008 - Associated Press
One of the Ten Best Films of 2008 - New York Post
One of the Ten Best Films of 2008 - New York Magazine
One of the Ten Best Films of 2008 - Entertainment Weekly
One of the Ten Best Films of 2008 - Washington Press

Կենսագրություն

Արի Ֆոլման. 1980ականների կեսերին, ավարտելով ռազմական ծառայությունը, Արի Ֆոլմանը մեկնեց իրականացնելու իր երազանքը` ճանապարհորդել աշխարհով: Մեկ ամբողջ տարի մեկ տեղում լինելով և նամակներ գրելով` նա որոշեց վերադառնալ տուն և նվիրել կինոմատոգրաֆին:

Իր ավարտական ֆիլմը` «Հարմարավետորեն անզգայացածը» շահեց Իսրայելյան ակադեմիական մրցանակը լավագույն փաստագրական ֆիլմի համար: 1991-1996թթ Արին ստեղծեց փաստագրական ֆիլմերի մի շար հեռուստատեսության համար, մեծ մասամբ գրավված տարածքներում: Արին շարունակեց ստեղծել հաջողված փաստագրական ֆիլմեր:

Արին առաջին անգամ ստեղծեց THE MATERIAL THAT LOVE IS MADE OF անիմացիան, որի ամեն սերիա սկսում էր 5 րոպեանոց փաստագրական անիմացիոն ֆիլմով, որը ներկայացնում է գիտնականների՝ սիրո մասին իրենց տեսակետներով:

Այս փաստագրական անիմացիայի հաջող փորձը ստիպեց Արիին ստեղծել «Վալս Բաշիրի հետ» -ը, որը հիմնված է իրական դեպքերի վրա: Ֆիլմը ռեժիսորի ճանապարհորդությունն է՝ հավաքագրելու իր հիշողության մասնիկները 1980-ականների կեսերի Լիբանանի պատերազմից: Ինչպես Արին է նշում, բնականաբար այդ ճանապարհորդությունը պետք է անիմացվի` լեցուն երևակայությամբ և տեսիլներով:

Ֆիլմոգրաֆիա

Հարմարավետորեն անզգայացած (1991),
Սուրբ Կլարա (1996), Շաբաթներ և արձակուրդներ (2001), Երրորդ աչք (2001), Պատրաստված է Իսրայելում (2001), Վալս Բաշիրի հետ (2008)