| Սիտան բլյուզ է երգում |
|
Սցենարիստ/ռեժիսոր` Նինա Փեյլի «Երբևէ պատմված ամենահայտնի բաժանման պատմությունը» կինոռեժիսոր Նինա Փեյլիի՝ հին հնդկական Ռամայանա էպիկական պատմության մեկնաբանությունն է` հրաշալիորեն պատկերավոր և զվարճալի ոճով: Փեյլին հյուսում է մի արդի անիմացիոն գորգ` այս ավանդազրույցը միակցելով ժամանակակից պատմվածքի հետ, որ վերաբերում է իրեն և իր ամուսնալուծմանը: Սիտային` Ռամայի կնոջը, պատմության մեջ առևանգում է Շրի Լանկայի չար արքան. Փեյլին դա ընդհանրացնում է իր ամուսնալուծման փորձի հետ, երբ իր ամուսինն իրեն ուղարկում է էլէկտրոնային նամակ ամուսնալուծության մասին, երբ Փեյլին Հնդկաստանում էր, գործուղման մեջ: Ներառելով մի խումբ հրաշալի թռչող կապիկներ, չար հրեշներ, աստվածներ, աստվածուհիներ, զինվորներ և նույնիսկ տարօրինակ թռչող աչքը` ավանդական հեքիաթների և Սիտայի անսանձ ոգու այս թանկարժեք և ուրախ միաձուլումը, ներկայացնում է կանանց ճկունությունն ու ոգու ուժը: ՄրցանակներԲյուրեղյա արջ` հատուկ նշում, Սերունդ 14պլյուս` յավագույն խաղարկային ֆիլմ_ Բեռլինի միջազգային կինոփառատոն, 2008, ԿենսագրությունՆինա Փեյլի (ծն. 1968, ԱՄՆ) սինդիկատված կոմիքսների վաղեմի վետերան է, ով ստեղծել է «Աղվամազը» /Յունիվերսալ Փրես Սինդիկատ/, «Հոթսը» /Քինգ Ֆիչըրս/։ 1998 թ. սկսել է ստեղծել անկախ անիմացիոն փառատոնային ֆիլմեր: 2002 թ. Նինան ամուսնու հետ մեկնել է Տրիվանդրում, Հնդկաստան, որտեղ առաջին անգամ կարդացել է Ռամայանան: Սա նրան ոգեշնչել է ստեղծել իր առաջին խաղարկային ֆիլմը` «Սիտան բլյուզ է երգում», որը նա ինքնուրույն 5 տարվա ընթացքում տնային համակարգչով վերածել է անիմացիայի: Նինան դասավանդում է Մանհեթընում Փարսոնսի Դիզայնի վարժարանում, ինչպես նաև 2006թ-ի Գուգենհեյմի հետազոտող է: ՖիլմոգրաֆիաԴանդաքա Դհարմա /2005/, Խեցգետնի խելքն ու իմաստությունը /2002/, Պտղաբերության աստվածուհի /2002/, Ֆերտկո /2002/, Արագիլը (2002), Բերե՜ք /2001/, Պանդորամա /200/, Ես /սիրում եմ/ կատվիս /1998/, Սերը դա… /1998/, Խեցգետին /1998/ |






2008, ԱՄՆ, 82 րոպե
