Հիմարներ և հրեշտակներ

Idiots and Angels2008, ԱՄՆ, 78 րոպե
Տեխնիկական Տվյալներ` Գունավոր/ 1:1.85

Ռեժիսոր, հեղինակ, անիմատոր` Բիլ Փլիմփթոն, Պրոդուսեր` Բիլ Փլիմփթոն, Բիլյանա Լաբովիչ, Գեղարվեստական ռեժիսոր` Բիլ Փլիմփթոն, Բիլյանա Լաբովիչ
Նկարիչներ` Բիլյանա Լաբովիչ, Քերի Ալեգրետա, Լիսա ԼաԲրացիո
Խմբագիր` Քևին Պալմեր
Ձայնային ձևավորող` Գրեգ Սեքստո
Երաժշտություն` Հենք Բրունս, Նիկոլ Ռենո, Քորի Ջեքսոն, Ռեյչել Գառնիե, Դիդիե Կարմիե, 3 Լեգ Թորսո, Թոմ Ուեյթս, Փինք Մարթինի

«Հիմարները և հրեշտակները»” կարճամետրաժ կատակերգություն է մի մարդու պայքարի մասին իր հոգու համար:

Էնջելը եսասեր, կոպիտ, անբարո մարդ է, ով սիրում է հաճախել իրենց տեղական գինետունը` քննադատելով մյուս հաճախորդներին: Մի օր Էնջելը անսպասելիորեն արթնանում է՝ մեջքերին երկու թև: Դրանք նրան ստիպում են լավ արարքներ կատարել` հակառակ իր բնությանը: Նա ամեն կերպ փորձում է ազատվել բարի թևերից, բայց ի վերջո սկսում է պայքարել նրանց դեմ, ովքեր փորձում են թևերի միջոցով հարստանալ և հայտնի դառնալ:

Մրցանակներ

Visual Achievement – Անտլանտայի ֆիլմերի փառատոն 2009, Ատլանտա, Ջորջիա
Special Mention -Սթաթգարթ անիմացիոն ֆիլմերի փառատոն 2009, Սթաթգարթ, Գերմանիա
Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ Անիֆեսթ 2009, Տրեբոն, Չեխիա
Հանդիսասրահի մրցանակ Անիֆեսթ 2009, Տեպլից, Չեխիա
Ոսկե Ռեմի մրցանակ Ուորլդֆեսթ Հյուսթոն 2009, Հյուսթոն, Տեխաս
Հանդիսատեսի ընտրություն Մոնստրա Լիզբոա անիմացիոն ֆիլմերի փառատոն 2009, Լիսաբոն, Պորտուգալիա
Գլխավոր մրցանակ - Ֆանտասպորտո 2009, Պորտո, Պորտուգալիա
Լավագույն սցենար Ֆանտաս Պորտո 2009, Պորտո, Պորտուգալիա
Լավագույն անիմացիոն կինոնկար Օջայ ֆիլմերի փառատոն 2008, Օջայ, Կալիֆորնիա
Լավագույն խաղարկային ֆիլմ Սինանիմա 2008, Էսպինյո, Պորտուգալիա
Լավագույն բեմադրիչ- Բուենոս Այրեսի Կարմիր Արյուն Ֆիլմերի փառատոն 2008, Բուենաոս Այրես, Արգենտինա
Լավագույն հնչյունի համար մրցանակ 2MORROW միջազգային կինոյի մրցանակ 2008, Մոսկվա, Ռուսաստան

Կենսագրություն

Բիլ Փլիմփթոնը ծնվել և մեծացել է Փորթլենդում, Օրեգոն նահանգ: Նյու Յորք է տեղափոխվեց, երբ ավարտել է Փորթլենդի Գրաֆիկական դիզայնի պետական համալսարանը: Նա սկսեց իր կարիերան` ստեղծելով մուլտիպլիկացիաներ պարբերականների համար, ինչպիսիք են Նյու Յորք Թայմզը, Նեյշնլ Լամփունը, Փլեյբոյը և Սքրուն:

1987-ին արժանացել է Օսկարի իր «Քո դեմքը» կարճամետրաժ ֆիլմի համար: Բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր ստեղծելուց հետո, որոնք հայտնվել են ԷՄ-Թի-Վի-ում, Սփայք և Մայքսում, նա սկսեց խաղարկային ֆիլմերի նկարահանումը: Սկսած 1991-ից ստեղծել է 9 խաղարկային ֆիլմ, 6-ը՝ անիմացիոն:

Ֆիլմոգրաֆիա

Լիամետրաժ`
Հեիր Հաի (2004), Մուտանտ այլմոլորակայինները (2001), Ես ամուսնացել եմ տարօրինակ մարդու հետ (1998), Մոնդո Փլիմփթոն (1997), Հրացաններ Քլոքամասի վրա (1995), Ջ. Լիլ (1994), Մեղեդին (1992)
Կարճամետրաժ`

Հոթդոգ (2008), Շաթեյ հյուրանոց (2007), Ուղեցույց շուն (2006), Պահակ շուն (2004),
Կեր (2001), Փլիմփթոոններ(1990), Ինչպես համբուրել (1989), Ծխելը թողնելու 25 ձև (1989), Այդ օրերից մեկը (1988)

Career Highlights:

1987 1st Oscar® Nomination for Short Animation "Your Face"
2001 Grand Prize for Short Films, Cannes Film Festival Critics' Week
2005 2nd Oscar® Nomination for Short Animation "Guard Dog"
2006 Winsor McCay Award; Annie Awards by ASIFA Hollywood
2006 Special Career Award - Fantasporto Film Festival
2008 MoCCA (Museum of Comic and Cartoon Art) - Cartoonist of the Year, MoCCA Art Festival