|
ՌեԱնիմանիա 2010-ի շրջանակներում այն երիտասարդները, ովքեր ցանկանում են դառնալ`
- անիմատոր,
- կերպարներ ձևավորող,
- պատկերապատող (раскадровка)
- միջավայր ձևավորող` ֆոն-նկարիչ,
- սցենարիստ
կարող են իրենց աշխատանքների պորտֆոլիոն ներկայացնել փառատոնի մասնագետներին: Քննարկումների արդյունքում լավագույնը ճանաչված 5 պորտֆոլիոյի հեղինակները հնարվորություն կունենան մասնակցել հատուկ անիմացիոն դասընթացի: Այս ձեռնարկով ՌեԱնիմանիան նպատակ ունի տաղանդներ “որսալ” և աշխատել նրանց հետագա զարգացման վրա: Լավագույններին հայտնաբերելուց հետո կազմակերպիչները կտեղեկացնեն նրանց և մասնագետների հանդիպման տեղի և ժամանակի մասին:
Աշխատանքները պետք է ներկայացնել ՌեԱնիմանիայի գրասենյակ` Հրաչյա Քոչար 16 հասցեով մինչև 2010 թվականի օգոստոսի 25-ը:
Վերջնաժամկետից` օգոստոսի 25-ից հետո աշխատանքներ չեն ընդունվում:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (+37410) 21 23 24 |