| Դեբյուտային մրցույթ |
|
Մրցույթին կարող են մասնակցել 18-25 տարեկան երիտասարդ կինոգործիչներ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել կարճամետրաժ ֆիլմի գաղափար` սցենար, հնարավորության դեպքում` կերպարներ, միջավայր և այլն: Լավագույն գաղափարը ներկայացնողը հնարավորություն կստանա իրականացնել ֆիլմը ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՌեԱնիմանիայի հսկողությամբ ՔասսԱրթ Ստուդիոյի մասնագետների աջակցությամբ: Իսկ արդեն պատրաստի 3 րոպե տևողությամբ ֆիլմը կներկայացվի ՌեԱնիմանիա 2011-ում: Աշխատանքները պետք է ներկայացնել ՌեԱնիմանիայի գրասենյակ` Հրաչյա Քոչար 16 հասցեով 2010 թվականի օգոստոսի 15-25-ը: Վերջնաժամկետից` օգոստոսի 25-ից հետո աշխատանքներ չեն ընդունվում: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (+37410) 21 23 24 |





