| 70 Ամյակ |
|
1939թ-ի մարտին կայացավ հայկական առաջին անիմացիոն ՙՇունն ու կատուն՚ կինոնկարի պրեմիերան ՙՊիոներ՚ կինոթատրոնում։ Այս հուզիչ միջոցառումը հայկական անիմացիայի նախաձեռնությունն էր։ Լև Ատամանովով և Վլադիմիր Սուտևով սկսված անմիացիայի արհեստը Հայաստանում զարգացավ և փոխանցվեց Վալենտին Պոդպոմոգովին և Ռաֆայել Բաբայանին, այնուհետև այն զարգացրին Ստեփան Անդրանիկյանը և Ռոբերտ Սահակյանցը, որոնք շարունակում են մնալ ուղեցույց վարպետներ հայ անիմատորների ներկա և գալիք սերունդների համար։ |







